Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ներքին խոհանոցային հրաժարական

Ներքին խոհանոցային հրաժարական
28.12.2013 | 16:02

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը, դիմումը արդեն ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին:
«Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:
«Ժառանգության» կուսակցության համամասնական ցուցակով Թեւան Պողոսյանին հաջորդում են նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը եւ «Բարև Երևան» դաշինքից մայրաքաղաքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը:

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ